ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Թուրքական հոսքի» բանակցությունները դադարեցվել են

«Թուրքական հոսքի» բանակցությունները դադարեցվել են
31.07.2015 | 13:18

Reuters-ին հղում կատարելով` ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիա - Ռուսաստան բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ դադարեցվել են: «Կոմերսանտը» մանրամասնում է, որ պատճառը գազի գնի շուրջ տարաձայնություններն են. Թուրքիան և Ռուսաստանը վերջնական համաձայնության չեն եկել, թե ինչքան զեղչ պետք է արվի Անկարայի համար: Reuters-ը իր ներքին աղբյուրներին վկայակոչելով` հայտնում է, որ կա նաև այլ խնդիր. Ռուսաստանը պնդում է, որ գազատարը 4 ճյուղ ունենա, թուրքական կողմը ցանկանում է միայն իրեն ձեռնտու մեկ ճյուղ ունենալ: Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հայտնել էին, որ «Թուրքական հոսքի» շինարարության ժամկետները կարող են հետաձգվել: Նախագիծը նախատեսում է 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցում, որի հիմնական մասն անցնելու է Սև ծովի հատակով:

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ